374
21
2808
Այս տարի նորացվել են Beeline-ի թվով 13 գրասենյակ

Այս տարի նորացվել են Beeline-ի թվով 13 գրասենյակ

Երեկ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Beeline-ը վերաբացեց վերանորոգված վաճառքի և սպասարկման գրասենյակ: Գորկու 65 հասցեում գտնվող գրասենյակը 2014 թ.-ի ընթացքում նորացված  Beeline-ի թվով 13-րդ վաճառքի և սպասարկման կենտրոնն է: 

Գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը հրավիրված էին Գյումրիի բնակիչները: Հյուրերի համար կազմակերպվել էր ժամանցային ծրագիր` ակցիաներով, մրցանակների խաղարկությունով, նվերներով և երեխաների հյուրասիրությամբ:  

«Beeline-ը հպարտանում է բաժանորդների սպասարկման իր ցանցով, որն, ի դեպ, ամենազարգացածներից մեկն է երկրում: Մենք փորձում ենք որքան հնարավոր է մոտ լինել մեր բաժանորդներին և գրասենյակներում նրանց համար ապահովել առավելագույն հարմարավետություն: Իսկ առօրյա աշխատանքային ջանքերը խթանում են, որպեսզի Beeline-ի ծառայություններից օգտվելը և գրասենյակներում որակյալ սպասարկում ստանալը լինի էլ ավելի պարզ, հարմար և հաճելի», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Նշենք, որ Շիրակի մարզում գործում է Beeline վաճառքի և սպասարկման 8 գրասենյակ: Ընդհանուր առմամբ Հայաստանում գործում է Beeline-ի 79 գրասենյակ, որոնցից 53-ը` մարզերում, իսկ 26-ը` Երևանում: 2014 թ. Երևանում բացվել է Beeline-ի 2 նոր գրասենյակ` Yerevan Mall առևտրի կենտրոնում և Երևանի երկաթգծի կայարանի մոտակայքում: Ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում գործում է Beeline-ի 363 վաճառքի դիլերական կետ, որոնցից 54-ը` Շիրակի մարզում։ 

Կարճ հասցե: geek.am/u/4615.html
Beeline Հայաստան Հայաստան Beeline Yerevan Mall

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2561 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։ Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram