Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը գովազդ է տեղադրելու աշխարհի ամենամեծ էլեկտրոնային վահանակի վրա
24/11/2014 12:59

Google-ը գովազդ է տեղադրելու աշխարհի ամենամեծ էլեկտրոնային վահանակի վրա

Google ընկերությունը վարձակալել է աշխարհի ամենամեծ և տեխնոլոգիապես հզոր գովազային վահանակը, որի 4-շաբաթյա վարձակալությունը գնահատվում է 2,5 մլն ԱՄՆ դոլար: 

Գովազդային դիսփլեյը պատկանում է Clear Channel ընկերությանը և գտնվում է Նյու Յորք քաղաքի «Թայմս Սքուեր» հրապարակում: Վահանակի բարձրությունը հավասար է ութ հարկանի շենքի բարձրության, իսկ մակերեսը՝ 2 322, 5 քառ. կմ: Դիսփլեյն ունի 2368 × 10 048 x 24 մլն պիքսել թույլատրություն, որը գերազանցում է նույն չափսերով ցանկացած այլ դիսփլեյի թույլատրությունը: 

Հայտնի է, որ Google-ը թվայնացված վահանակը վարձակալել է նոյեմբերի 24-ից մինչև 2015 թվականի սկիզբը: Գովազդի տեղադրման արժեքը կազմել է 4 մլն ԱՄՆ դոլար: