Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Microsoft-ը հրաժարվում է Nokia բրենդից
22/10/2014 12:21

Microsoft-ը հրաժարվում է Nokia բրենդից

Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ Lumia գադջեթներն ապահովում են WP-սմարթֆոնների վաճառքի 90%-ն ու խիստ ասոցացվում են Microsoft հարթակի հետ: Հավանաբար հենց այդ է պատճառը, որ ընկերությունը որոշել է հրաժարվել Nokia Lumia բրենդից: 

Այսուհետ վերը նշված շարքի սմարթֆոններն անվանվելու են Microsoft Lumia կամ պարզապես Lumia: Բրենդային փոփոխություններն սկսվելու են Ֆրանսիայում, ապա տարածվելու են նաև մյուս երկրներում:  

Nokia բրենդից հրաժարվելու վերաբերյալ Microsoft-ի որոշումը չի նշանակում, որ ֆիննական ընկերությունը դադարելու է գոյություն ունենալ: Nokia-ն շարունակելու է իր գործունեությունը, սակայն Micrisoft-ի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ որոշ ժամանակ սմարթֆոններ չի արտադրելու: Դրա փոխարեն Nokia-ն որոշում է կայացրել կենտրոնանալ քարտեզագրական ծառայությունների և ցանցային ենթակառուցվածքների վրա: