Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Lenovo-ն մտադիր է գնել BlackBerry-ն և ձևավորել նոր ընկերություն
22/10/2014 12:07

Lenovo-ն մտադիր է գնել BlackBerry-ն և ձևավորել նոր ընկերություն

Lenovo-ն ծրագրում է գնման առաջարկ անել սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող BlackBerry ընկերությանը: Չնայած գործարքի հստակ գինն առայժմ անհայտ է՝ Lenovo-ն պատրաստ է յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց 15 ԱՄՆ դոլար վճարել:

Այս գործարքի վերաբերյալ խոսակցությունները սկիզբ են առել դեռևս 2013 թվականի հունվարին, երբ Lenovo ընկերության ղեկավարներից մեկը հայտնեց հնարավոր ձեռքբերման մասին: 

Գործարքի կայացման դեպքում Lenovo-ն կկարողանա ամրապնդել իր դիրքերը բջջային սարքերի շուկայում, իսկ BlackBerry-ն լրացուցիչ ֆինանսավորում կստանա և կբարելավի իր ոչ այնքան կայուն դրությունը, որն, ի դեպ, կարող է կապված լինել նրա հետ, որ ընկերությունը համառորեն շարունակում է QWERTY-ստեղնաշարով սմարթֆոնների արտադրությունն ու չի ցանկանում անցում կատարել սենսորային սարքերի թողարկմանը: 

Նշենք, որ ավելի վաղ Lenovo-ն հայտնել էր նոր ընկերության ձևավորման մասին, որը զբաղվելու է տարատեսակ «խելացի» գադջեթների մշակմամբ: Սարքերը թողարկվելու են առանփին բրենդի ներքո: