Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline-ը գործարկում է «Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայությունը
22/10/2014 11:03

Beeline-ը գործարկում է «Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայությունը

Beeline-ը հայտարարում է «Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայության գործարկման մասին բջջային կապի կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդների համար: Ամսական 6000 դրամ բաժանորդային վարձի դիմաց «Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայությունը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում օգտվել գերարագ բջջային ինտերնետից առանց մեգաբայթային տարիֆիկացման: Բարձր արագությունը կպահպանվի անկախ օգտագործվող ինտերնետի ծավալից։ 

«Վերջին շրջանում մենք հաճախորդներից ստանում ենք բազմաթիվ առաջարկներ բջջային ինտերնետի արագության ավելացման վերաբերյալ: Beeline-ը շարունակում է աշխատել ծառայությունների պարզության և հարմարավետության զարգացման ուղղությամբ` առաջարկելով գերարագ անսահմանափակ ինտերնետ, որը բաժանորդը կարող է օգտագործել ի հավելումն իր բջջային կապի ընթացիկ սակագնային փաթեթին: Beeline-ի նոր առաջարկն այսօրվա դրությամբ լավագույններից մեկն է  հետվճարային համակարգի բաժանորդների համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 0674999 համարին, հավաքելով *110*999# USSD-հրահանգը կամ ուղարկելով 999 տեքստով SMS-հաղորդագրություն 0674 համարին: «Անսահմանափակ Ինտերնետ Super» ծառայությունն ակտիվացնելիս գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչև 1024 Կբ/վրկ: 

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.beeline.am կայքը: