Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
HP-ն տրոհվում է երկու ընկերությունների
09/10/2014 09:36

HP-ն տրոհվում է երկու ընկերությունների

Մոտ ապագայում ամերիկյան HP ընկերությունը տրոհվելու է երկու՝ HP Inc և Hewlett-Packard Enterprise ընկերությունների, որոնցից առաջինը զբաղվելու է համակարգիչների, նոութբուքների, տպիչների և մի շարք այլ սարքերի արտադրությամբ, իսկ երկրորդը՝ ծրագրերի մշակմամբ և տարատեսակ ծառայությունների մատուցմամբ: 

Ընկերության նման տրոհումն ուղղված է բիզնեսի արդյունավետության բարձրացմանը, քանի որ ներկայիս թեժ մրցակցության պայմաններում կորպորատիվ հաճախորդների պահանջարկը բավարարելը շատ ավելի գրավիչ և շահութաբեր է, քան համակարդիչների արտադրությունը: