Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Amazon-ը 4.59 մլն դոլարով գնել է .buy դոմենային գոտին
22/09/2014 13:13

Amazon-ը 4.59 մլն դոլարով գնել է .buy դոմենային գոտին

Էլեկտրոնային առևտրի համաշխարհային առաջատարներից մեկը՝ Amazon ընկերությունը, 4.59 մլն դոլարով գնել է .buy դոմենային գոտին: Դոմենային գոտին ձեռք է բերվել ICANN-ի կողմից անցկացված աճուրդի ընթացքում: Սույն դոմենային գոտին ցանկացել են ձեռք բերել նաև Google և Famous Four Media ընկերությունները, սակայն Amazon-ին հաջողվել է շրջանցել նրանց: Նշենք, որ այս պահի դրությամբ դեռևս անհայտ է, թե ինչ պլաններ ունի Amazon-ը՝ կապված .buy դոմենային գոտու հետ, սակայն ակնհայտ է, որ դոմենային գոտու անվանումը սերտորեն առնչվում է Amazon-ի գործունեության հետ:

Ինչ կայանում է ICANN-ին, ապա շուտով աճուրդի կհանվեն .tech և .vip դոմենային գոտիները: Նախանական տվյալների համաձայն .tech դոմենային գոտին կարող է վաճառվել մոտ 7 մլն դոլարով, իսկ .vip-ն՝ 3 մլն: