374
21
2808
Անսահմանափակ բջջային ինտերնետ Beeline-ի  հետվճարային բաժանորդների համար

Անսահմանափակ բջջային ինտերնետ Beeline-ի հետվճարային բաժանորդների համար

Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի «Անսահմանափակ ինտերնետ Regular» և «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունների գործարկման մասին հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։ Այս ծառայությունները հնարավորություն են ընձեռում բաժանորդներին մեկ ամսվա ընթացքում մուտք գործել Ինտերնետ առանց մեգաբայթային տարիֆիկացման:

«Անսահմանափակ Ինտերնետ Regular» և «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայություններն ակտիվացնելիս գործում է Ինտերնետի արագության սահմանափակում մինչև 256 և 512 Կբ/վրկ համապատասխանաբար:

«Beeline-ը շարունակում է իր ծառայություններն առավելագույնս պարզ և հարմարավետ դարձնել հաճախորդների համար: Վստահ եմ, որ հետվճարային հաշվարկային համակարգի մեր բաժանորդներն ըստ արժանվույն կգնահատեն մեր նոր առաջարկը, քանի որ բջջային ինտերնետի ձեռնտու գները և մեգաբայթային տարիֆիկացման սահմանափակումների բացակայությունը շահավետորեն կհամալրեն մեր բաժանորդների բջջային կապի ընթացիկ սակագնային պլանը», -   նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Անսահմանափակ ինտերնետ Regular» ծառայության ամսական բաժանորդային վարձը 2000 դրամ է, իսկ «Անսահմանափակ ինտերնետ Premium»-ի ամսական վարձը՝ 3500 դրամ։ «Անսահմանափակ Ինտերնետ Regular» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 067470 համարին, հավաքելով *110*70# USSD հրահանգը կամ 0674 համարին ուղարկելով SMS հաղորդագրություն հետևյալ տեքստով՝ 70։ «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել 0674 համարին SMS հաղորդագրություն հետևյալ տեքստով՝ 80, զանգահարել 067480 համարին կամ պարզապես հավաքել *110*80# USSD հրահանգը։

Ծառայությունները հասանելի են Beeline-ի հետվճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Ինֆինիտի»  և «Դրայվ»  սակագնային փաթեթների բաժանորդներին։

Ծառայությունների և ապաակտիվացման եղանակների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/4323.html
Beeline Internet Հայաստան Internet Beeline Հեռահաղորդակցություն Բջջային Ինտերնետ Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2561 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։ Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram