Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Mozilla-յի գլխավոր տնօրեն է նշանակվել Քրիս Բերդը
29/07/2014 12:16

Mozilla-յի գլխավոր տնօրեն է նշանակվել Քրիս Բերդը

Mozilla ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնն այսուհետ զբաղեցնելու է Քրիս Բերդը: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ տնօրենների խորհուրդը, դիտարկելով բազմաթիվ թեկնածություններ, որոշել է հանձնել պաշտոնը Քրիս Բերդին:

Mozilla-յում Քրիսն աշխատանքի է անցել 2004 թվականին՝ մինչ Firefox 1.0-ի թողարկումը: Նա համարվում է ընկերության առաջին աշխատակիցներից մեկը, ով ծանոթ է գրեթե բոլոր բնագավառների առանձնահատկություններին: 

Մինչ Mozilla տեղափոխվելը Քրիսն աշխատել է Linux-ում, այնուհետև HP և Sun ընկերություններում: