Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook-ի եկամտի 62%-ն ապահովում է բջջային գովազդը
25/07/2014 15:06

Facebook-ի եկամտի 62%-ն ապահովում է բջջային գովազդը

Facebook-ը հրապարակել է երկրորդ եռամսյակի հաշվետվությունը, որի համաձայն ընկեերության եկամտի 62%-ն ապահովում է բջջային գովազդը, և ամսական 1.32 միլիարդ օգտատերերից միայն 399 միլիոնն է սոցիալական ցանց մուտք գործում բջջային սարքերի միջոցով: Ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նաև նշել է, որ ամերիկացի օգտատերերից յուրաքանչյուրն օրական առնվազն 40 րոպե անց է կացնում Facebook-ում: Ամբողջ աշխարհում օգտատերերից յուրաքանչյուրը միջին հաշվարկով 2.24 ԱՄՆ դոլար եկամուտ է ապահովում, իսկ ամերիկացի օգտատերերը՝ 6.44:  

eMarketer ընկերության կատարած վերլուծության համաձայն մինչ այս տարվա վերջ Facebook-ին է բաժին ընկնելու ԱՄՆ թվային գովազդի շուկայի 9.5%-ը: Վերլուծական ընկերության համոզմամբ, եկամտի աճին կարող է զգալիորեն նպաստել նաև վիդեո գովազդը, սակայն դրա համար նախ անհրաժեշտ կլինի օգտատերերի հավանությունը: