Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
2014 թվականի սկզբից Apple-ը 29 ընկերություն է գնել՝ չհաշված Beats-ը
23/07/2014 14:32

2014 թվականի սկզբից Apple-ը 29 ընկերություն է գնել՝ չհաշված Beats-ը

2014 թվականի սկզբից մինչ օրս ընկած ժամանակահատվածում Apple-ը 29 ընկերություն է գնել: Այս մասին հայտնել է Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը: Նրա խոսքերի համաձայն՝ 29 ընկերություններից 5-ը ձեռք են բերվել մարտ ամսից հետո՝ 2-րդ եռամսյակի ընթացքում:

Գործարքներից շատերը չեն բացահայտվել: Վերջին 5 գնված ընկերություններից Apple-ը միայն 2-ի մասին է լուսաբանել, որոնցից մեկը LuxVue-ն է, իսկ մյուսը՝ Spotsetter որոնման համակարգը, որոնք գնվել են համապատասխանաբար մայիս և հունիս ամիսներին:

Նախորդ եռամսյակներում Apple-ի կողմից գնված մյուս ընկերությունների շարքին են դասվում PrimeSense, Topsy, BroadMap և շատ այլ ընկերություններ:

Ընդհանուր թվով 29 ընկերություններում չի ներառվել միայն Beats-ը, որի հետ գործարքի մասին Apple-ը հայտարարել էր այս տարվա մայիսի վերջին: Բանն այն է, որ սա ընկերության ամենաթանկարժեք գնումն է և ենթադրվում է, որը ձեռքբերման գործընթացն ավարտին չի հասցվի մինչ 2014 թվականի 4-րդ եռամսյակը: