Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Yahoo-ն գնել է Flurry բջջային գովազդի հարթակը
23/07/2014 10:38

Yahoo-ն գնել է Flurry բջջային գովազդի հարթակը

Օրերս Yahoo-ն գնել է Flurry բջջային գովազդի հարթակը: Այս ձեռքբերումն ընկերությանը կօգնի բջջային գովազդի ավելի արդյունավետ ռազմավարություն մշակել և իրականացնել հավելվածների վերլուծություն:

Flurry-ն շարունակելու է զբաղվել սեփական պրոդուկտների մշակմամբ՝ ստանալով Yahoo-ի աջակցությունն ու ֆինանսական ներդրումները:

Գնելով Flurry ընկերությունը՝ Yahoo-ն ցանկանում է հետ բերել իր նախկին հռչակը: Հրապարակված տվյալների համաձայն՝ այս տարվա երկրորդ եռամսյակում ընկերության եկամուտն զգալիորեն նվազել էր, այդ իսկ պատճառով այսուհետ առավել մեծ ուշադրություն է հատկացվելու բջջային գովազդին, որից ստացված եկամուտն ընդհանուր եկամտի հիմնական մասն է կազմում:

Գործարքի ֆինանսական մասով ընկերությունները մանրամասներ դեռևս չեն հայտնել: