Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հյուրանոցներն իրենց հյուրերին պարգևատրում են սոցիալական ցանցերում կատարած չեքինների համար
18/07/2014 15:18

Հյուրանոցներն իրենց հյուրերին պարգևատրում են սոցիալական ցանցերում կատարած չեքինների համար

Աշխարհի մի շարք հուրանոցներ իրենց հյուրերին պարգևատրում են սոցիալական ցանցերում հյուրանոցի վերաբերյալ թվիթ անելու, չեքին լինելու կամ լուսանկարներ տեղադրելու դիմաց:

Kimpton հյուրանոցների ու ռեստորանների ցանցը սոցիալական ցանցերում հաստատության անվանումն օգտագործելու դիմաց հյուրերին առաջարկում է անվճար սպա ծառայություններ: 

Նման քաղաքականություն է վարում նաև Mariott հյուրանոցը: Այն հյուրերին միավորներ է շնորհում սոցցանցերում կատարած յուրաքանչյուր գրառման դիմաց:

Հյուրանոցների վարած այս քաղաքականությունը բացատրվում է նրանով, որ, սոցիալական ցանցերի պարունակությունը մեծ ազդեցություն է ունենում օգտատերերի վրա: Այս մեխանիզմով հյուրանոցների գովազդային ծախսերը զգալիորեն նվազում են, օգտատերերն էլ ստանում են դրան համապատասխան պարգևատրում: Բացահայտ է, որ համագործակցությունը շահեկան է և՛ գործարարների, և՛ հաճախորդների համար: