
2014թ. II եռամսյակում Yahoo-ի զուտ շահույթը 19%-ով նվազել է
2014 թվականի երկրորդ եռամսյակում Yahoo ընկերության զուտ շահույթը, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, նվազել է 19%-ով և կազմել 586,4 մլն ԱՄՆ դոլար:
Ընկերության եկամուտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2 մլրդ 216 մլն, այնինչ նախորդ տարվա այդ նույն ժամանակահատվածում ստացված եկամուտը կազմել էր 2 մլրդ 275 մլն ԱՄՆ դոլար: Մասնավորապես, 4%-ով աճել է որոնողական համակարգից ստացված եկամուտը՝ կազմելով 813,18 մլն ԱՄՆ դոլար:
Ընկերությունը ներկայացրել է նաև Alibaba Group-ի՝ 2014 թվականի I եռամսյակի եկամուտների մասին հաշվետվությունը: Հիշեցնենք, որ Yahoo-ին են պատկանում վերը նշված ընկերության բաժնետոմսերի 24%-ը:
Համեմատած 2013 թվականի I եռամսյակի հետ՝ այս տարվա նուն ժամանակահատվածում ընկերությունը եկամտի 42% աճ է գրանցել: Այն կազմել է 1 մլրդ 926 մլն ԱՄՆ դոլար: Իսկ ինչ վերաբերում է զուտ շահույթին, հաշվետու ժամանակահատվածում այն աճելէ 36%-ով և կազմել 926 մլն ԱՄՆ դոլար: