374
21
2808
Huawei-ն արդեն պաշտոնապես ներկայացված է Հայաստանում

Huawei-ն արդեն պաշտոնապես ներկայացված է Հայաստանում

Հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկը՝ «Հուավեյ» ընկերությունը Թումանյան 27 հասցեում ներկայացրեց իր առաջին երևանյան սրահը, որի բացման շնորհանդեսի հատուկ հյուրն էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիան Չանգչուն (Jiang Shan): Բացմանը ներկա էին նաև «ՄոբլիՕՍ» ՍՊԸ տնօրեն Արման Խաչատրյանը, «Հուավեյ»-ի ԱՊՀ տարածաշրջանի տերմինալ բիզնեսի նախագահ Ջիանգ Շանը (Jiang Shan),  «Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիա» ՍՊԸ տնօրեն Դինգ Բին Ստիվենը (Ding Bin Steven), Հայաստանի Հանրապետության բջջային կապի օպերատորների ներկայացուցիչները և այլոք:

«ՄոբլիՕՍ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտում լուծումներ տրամադրող համաշխարհային առաջատար §Հուավեյ Տեքնոլոջիս¦ ընկերության պաշտոնական գործընկերը:

«ՄոբլիՕՍ» ընկերությունը սկսել է Huawei արտադրանքի վաճառքը Հայաստանի Հանրապետության տարածքում` առաջարկելով գնորդներին նորարարական և որակյալ սմարթֆոններ և պլանշետներ խելամիտ գներով: Ընկերության կողմից առաջարկվող ապրանքատեսականու ցանկում ընդգրկված են նաև համակարգեր և լուծումներ` նախատեսված կորպորատիվ հաճախորդների և պետական մարմինների համար: «ՄոբլիՕՍ» ՍՊ ընկերությունն ունի լիազորված սպասարկման կենտրոն, որն իրականացնում է Huawei արտադրանքի նորոգումը և սպասարկումը, ինչը ևս հանդիսանում է կարևոր գործոն:

«Huawei ապրանքանիշը բազմիցս ապացուցել է համաշխարհային շուկայում իր հուսալիությունն ու որակը, և մենք ուրախ ենք, որ մեզ ընձեռնվել է Huawei արտադրանքի ողջ պոտենցիալը հայ սպառողին ներկայացնելու հնարավորությունը, - ասում է «ՄոբլիՕՍ» ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը: - Ինչ վերաբերում է կորպորատիվ սեգմենտին, ապա նշված նպատակին հասնելու համար առաջին հերթին մեզ կօգնի հաճախորդի շահերին ուղղված մեր մոտեցումը, ինչպես նաև §Հուավեյ¦ ընկերության փորձը տնտեսապես արդյունավետ համալիր լուծումների նախագծման հարցում¦:

Ընկերության տնօրեն Արման Խաչատրյանի խոսքերով` գնորդները շուտով կհամոզվեն, որ «որակյալը թանկ է» արտահայտությունը կիրառելի չէ Huawei արտադրանքի պարագայում:

Կարճ հասցե: geek.am/u/4145.html
Հայաստան Հեռահաղորդակցություն Huawei Պլանշետներ Չինաստան Սմարթֆոններ Հայաստան Smartphones Tablets Photo

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2561 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։ Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram