Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը ձեռք է բերում mDialog վիդեոգովազդի ծառայությունը
24/06/2014 11:15

Google-ը ձեռք է բերում mDialog վիդեոգովազդի ծառայությունը

Google-ը պաշտոնապես հայտարարել է տարբեր հարթակներում վիդեոգովազդի տարածմամբ զբաղվող mDialog ընկերության հետ կնքված գործարքի մասին, որի մանրամասները, սակայն, չեն բացահայտվում:

mDialog-ը հիմնադրվել է 8 տարի առաջ Կանադայում: Նախագծի ֆինանսավորման վերջին փուլում mDialog-ին հաջողվել է մոտ 8 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում ներգրավել: Android, Google TV, Apple TV, Roku, Xbox և մի շարք այլ ծրագրային հիմքերուվ աշխատող սարքերում վիդեոգովազդը տարածելու համար ընկերությունն օգտագործում է սեփական տեխնալոգիաները:

Google-ի ներկայացուցիցչները նշում են, որ mDialog ընկերության հետ ակտիվ համագործակցությունը նպաստելու է DoubleClick գովազդային հարթակի զարգացմանը, որի ձեռքբերման գործընթացը Google պաշտոնական ավարտին հասցրեց 2008 թվականին, իսկ 2010-ին ամբողջությամբ ինտեգրեց այն սեփական ենթակառուցվածք: