374
21
2808
ՄոբիԴրամը Ձեր բջջայինը դարձնում է դրամապանակ

ՄոբիԴրամը Ձեր բջջայինը դարձնում է դրամապանակ

ՄոբիԴրամը շարունակում է հարմարավետ լուծումներ առաջարկել իր հաճախորդներին

Ամառային հանգիստն անհոգ կազմակերպելու և, առհասարակ, օրվա վազքը կրճատելու համար, ֆինանսական նորարարական ծառայություններ առաջարկող ՄոբիԴրամ ընկերությունը շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը` հաճախորդներին օգնելով տեխնիկայի հնարավորությունները ծառայեցնել սեփական կարիքներին: Բջջային հեռախոսը հաղորդակցվելու միջոցից բացի նաև  ֆինանսական հրաշալի գործիք է` ժամանակը գնահատողի  համար: ՄոբիԴրամն իր ծառայությունների փաթեթով թույլ է տալիս ակնթարթային դրամական փոխանցումներ կատարել օրվա ցանկացած պահի, ցանկացած վայրում` առանց լրացուցիչ ջանքեր գործադրելու:

Կարևոր է իմանալ, որ էլեկտրոնային այս դրամապանակի ծառայություններից հնարավոր է օգտվել ցանկացած մոդելի բջջային հեռախոսով: Այսինքն`գործարք կատարելու համար ամենևին կարիք չկա ունենալ սմարթֆոն կամ օգտվել ինտերնետային հասանելիության ծառայությունից: ՄոբիԴրամի ծառայություններից կարելի է օգտվել առանց հատուկ ծրագիր ներբեռնելու:

Բջջայինից` բջջային, դրամական ակնթարթային փոխանցումների հնարավորությունը առաջարկվող  հարմարավետ լուծումներից մեկն է: Դրա համար պարզապես անհրաժեշտ է, որ գումար փոխանցողն ու այն ստացողը լինեն Մոբիդրամի հաճախորդ: Ծառայության միջնորդավճարը կազմում է ընդամենը 30 դրամ: Այսպես, բջջայինով ՄոբիԴրամի Ձեր հաշվից ՄոբիԴրամի մեկ այլ հաճախորդի հաշվին գումար փոխանցելու համար, անհրաժեշտ է հեռախոսով մուտքագրել *444*ստացողի բջջային հեռախոսահամարը*գումար# հրահանգը:

ՄոբիԴրամի հաճախորդները հնարավորություն ունեն նաև կանխիկացնելու իրենց հաշվին եղած կամ փոխանցված գումարը: Դրա համար անհրաժեշտ է բջջայինից կամ անձնական էջից ուղարկել կանխիկացման հրահանգ, SMS հաղորդագրությամբ ստանալ գաղտնի կոդ և անձնագրով կամ նույնականացման քարտով ներկայանալ ՄոբիԴրամի սպասարկման որևէ կենտրոն: Գումարը կարելի է կանխիկացնել նաև «Կոնվերսբանկի» և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի» խմբի մասնաճյուղերում:

Բջջայինից ուղարկվող կանխիկացման հրահանգը ուղարկվում է *444*1*գումար# ձևաչափով և հաստատվում PIN-ով:

Կարճ հասցե: geek.am/u/4104.html
Հայաստան էլեկտրոնային փողեր Մոբիդրամ Էլեկտրոնային վճարումներ Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2633 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ԻՏՁՄ. մայիսի 23-ին կկայանա միության տարեկան 18-րդ համաժողովը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ս.թ. մայիսի 23-ին կազմակերպում է միության տարեկան 18-րդ համաժողովը, որին կմասնակցեն ինչպես ԻՏՁՄ անդամները, այնպես էլ ոլորտի այլ առաջատար ընկերություններ, կրթական ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Statista. ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում

Statista վիճակագրական գործակալությունը հրապարակել է ինտերնետին վերաբերող հետազոտության արդյունքները, որտեղ նշված է, թե ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում։ Ներկայացված տվյալները արտացոլում են 2017թ.-ի ցուցանիշները։ Հրապարակված ...

Mobile

image

Թողարկվել են Հռոմի Պապի և Հիսուսի նկարներով ոսկեպատ iPhone X սմարթֆոններ

Սմարթֆոնների և բջջային հեռախոսների թանկարժեք տարբերակների արտադրող Caviar ընկերությունը ներկայացրել է iPhone X սմարթֆոնի նոր շքեղացված տարբերակները։ Թողարկված մոդելները նվիրված են Զատկի տոնին։ iPhone X սմարթֆոնների ...

Business

image

Ucom. իջեցվել են 60-ից ավելի սմարթֆոնների գները և մեկնարկել է iPhone 8 Red-ի վաճառքը

Ամառային արձակուրդին ընդառաջ Ucom-ը վերանայել է 60-ից ավելի սմարթֆոնների գները, իչպես նաև մեկնարկել է նոր՝ iPHone 8 և iPhone 8 Plus Red մոդելների վաճառքը։ HTC, Huawei, ...

Various

image

Ucom-ը մրցութային կարգով աշխատանքի է ընդունել Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների

Այսօր հանդիսավոր պայմաններում Ucom ընկերության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Տեղեկատվական և հեռահաղորդակցական ժամանակակից ցանցային տեխնոլոգիաներ» դասընթացը հաջողությամբ հաղթահարած ուսանողներն ավարտական հավաստագրեր են ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS