Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հունիսի 20-ին մեկնարկում է 7-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը
19/06/2014 17:30

Հունիսի 20-ին մեկնարկում է 7-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը

Հունիսի 20-ին և 21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը:  Պաշտոնական բացումը կիրականացվի հունիսի 20-ին, ժամը 11:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և նախագահ Հովհաննես Ավոյանի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի կողմից:

ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններին՝ հանդիպելու և ներկայանալու պոտենցիալ հաճախորդներին մեկ տեղում։

Այս տարի Ֆորումին մասնակցում են և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար ներկայացնում են 64 կազմակերպություններ, որից 51-ը` տեղական, իսկ 13-ը` արտասահմանյան: Գործարար համայնքը հնարավորություն կունենա ծանոթանալ տեխնոլոգիական լուծումների ֆինանսաբանկային, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, շինարարության, էլեկտրոնային կառավարման, տուրիզմի բնագավառներում:

Միջոցառումը բաղկացած է ցուցահանդեսային հատվածից, գործարար ներկայացումներից և սեմինարներից, պլենար նիստերից: Ֆորումի շրջանակներում կկայանան նաև հայ-հոլանդական և հայ-ռուսական բիզնես ֆորումներ, որոնց ընթացքում կքննարկվեն հոլանդական, ռուսական և հայկական ՏՀՏ ոլորտների համագործակցության հնարավորությունները հետևյալ հիմնական ուղղություններով` նոր շուկաներ մուտք, օտարերկրյա կապիտալի ներգրավում, կրթության ոլորտում նախաձեռնություններ և այլն: Ֆորումների օրակարգին ծանոթանալու համար կարող եք հետևել այս հղմանը:

Բիզնես Ֆորումի մուտքն ազատ է: Աշխատանքային ժամերն են`10:30-18:00:  Ֆորումի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևելով այս հղմանը:

Միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորներն են Կոնվերս բանկը և ռուսական «ԱՌինտեգ» ընկերությունը: