Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Twitter-ը գնում է Namo Media գովազդային ընկերությունը
06/06/2014 12:38

Twitter-ը գնում է Namo Media գովազդային ընկերությունը

Twitter-ը հայտարարել է Namo Media գովազդային ընկերության հետ գործարքի մասին: Namo-ն միանալաու է MoPub բջջային գովազդով զբաղվող ընկերությանը, որն անցյալ տարի ևս գնվել էր Twitter-ի կողմից: Namo-ն վստահեցնում է, որ ստեղծել է մեխանիզմ, համաձայն որի ծրագրավորողները կարող են ավելացնել գովազդն անմիջապես բջջային հավելվածներում:

«Մենք ուրախ ենք ներգրավել Namo Media ընկերության փորձն ու տեխնոլոգիաները MoPub-ի հետ համատեղ արդեն իսկ մշակած էկոհամակարգում, որը հավելվածների ծրագրավորողների համար դառնալու է միանգամայն նոր գովազդային հարթակ», – իր բլոգում նշել է Twitter-ի փոխնախագահ Քևին Վեյլը: