Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ֆուտբոլի Աշխարհի խաղերի հեռարձակման իրավունք ստանալու նպատակով «Vkontakte»-ն դիմել է ՀՊՀՌ
30/05/2014 10:36

Ֆուտբոլի Աշխարհի խաղերի հեռարձակման իրավունք ստանալու նպատակով «Vkontakte»-ն դիմել է ՀՊՀՌ

«Vkontakte» սոցիալական ցանցի ղեկավարությունը Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության հեռարձակման իրավունք ձեռք բերելեու համար դիմել է համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերություն: Այս մասին հայտնում է Tjournal-ը՝ հղվելով սոցցանցի մամլո քարտուղար Գեորգի Լոբուշկինին:

Վերջինիս խոսքերով՝ տվյալ պահին բանակցություններ են ընթանում իրավատերերի հետ: Հեռուստառադիոընկերության ներկայացուցիչներն էլ իրենց հերթին նշում են, որ միասնական նախագիծը կարող է դառնալ շահեկան համագործակցություն, որի շրջանակներում կողմերից և ոչ մեկը ֆինանսական վնասներ չի ունենա: