Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Twitter-ը պատրաստվում է գնել SoundCloud ծառայությունը
21/05/2014 10:43

Twitter-ը պատրաստվում է գնել SoundCloud ծառայությունը

Twitter-ը մտադիր է ձեռք բերել SoundCloud երաժշտական ծառայությունը: Գործարքը կնքելու դեպքում, այն կդառնա Twitter-ի ամբողջ գոյության ընթացքում իրականացված բոլոր գործարքներից ամենախոշորը, իսկ ներկա պահին առաջին հորիզոնականը զբաղեցնում է MoPub ընկերության հետ կնքած 300 միլիոն արժողությամբ գործարքը:

SoundCloud անվճար ծառայությունը 2013 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ ունի 250 միլիոն օգտատերերից բաղկացած լսարան: Այս տարվա սկզբին նաև հայտնի դարձավ, որ ընկերությունը 60 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում է ներգրավել:

Նշենք, որ անցյալ տարի Twitter-ը որպես առանձին հավելված գործարկել էր սեփական Twitter Music երաժշտական ծառայությունը, որը, սակայն, մեկ տարի անց՝ այս տարվա մարտին, փակվեց ընկերության կողմից:

SounDcloud-ի և Twitter-ի օգտատիրական լսարանների միջև կարելի է մի շարք ընդհանրություններ գտնել, այդ իսկ պատճառով, ինչպես Facebook և Instagram սոցիալական ցանցերի միջև կնքված համաձայնությունը, SoundCloud-ի հետ գործարքը ևս հաջողությամբ կարող է պսակվել և նոր հնարավորություններ ստեղծել Twitter-ի համար: