Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մեկ ամսվա ընթացքում վաճառվել է 11 միլիոն Galaxy S5
18/05/2014 15:05

Մեկ ամսվա ընթացքում վաճառվել է 11 միլիոն Galaxy S5

Կորեական Samsung ընկերության վերջին մոդելի սմարթֆոնի՝ Galaxy S5-ի վաճառքի մեկնարկից մեկ ամիս անց ամբողջ աշխարհում իրացվել է ավելի քան 11 միլիոն օրինակ: Այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ S5-ն ավելի արագ տեմպերով է վաճառվում, քան նախորդ Galaxy S4 մոդելը: Նույն ժամանակահատվածում ընկերությանը հաջովել էր վաճառել S4-ի 10 միլիոն օրինակ:

Ընկերության գլխավոր տնօրենի համոզմամբ մեծ քանակությամբ վաճառքները պայմանավորված են ճիշտ ընտրված ռազմավարությամբ, որի արդյունքում սարքը վաճառքի ներկայացվեց միաժամանակ 125 երկրներում:

Samsung ընկերության սմարթֆոնների բիզնեսը շարունակում է իր բարեհաջող գործունեությունը նույնիսկ օրեցօր աճող մրցակցության պայմաններում: 2014 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում ընկերությունն ամբողջ աշխարհում մատակարարել է 89 միլիոն սմարթֆոն, որը 19.6 միլիոնով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այդուհանդերձ, ըստ Strategy Analytics-ի կողմից հրապարակված տվյալների, Samsung ընկերությանն է պատկանում սմարթֆոնների շուկայի 31.2%-ը, այնինչ 12 ամիս առաջ այդ ցուցանիշը կազմում էր 32.4%: