Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
3.2 մլրդ դոլար արժողությամբ ականջակալեր
12/05/2014 10:25

3.2 մլրդ դոլար արժողությամբ ականջակալեր

Համացանցում տարածված լուրերի համաձայն Apple-ը պատրաստվում է գնել աուդիո սարքավորումներ և ծրագրային լուծումներ արտադրող Beats Electronics ընկերությունը, որը շարքային սպառողին նախևառաջ հայտնի է իր բարձրորակ ձայն ապահովող ականջակալերով: Միևնույն ժամանակ Beats-ը արտադրում է նաև աուդիո սարքավորումներ և համակարգեր մեքենաների և սմարթֆոնների համար:

Ընկերությունը հիմնադրվել է 2008թ.-ին` հայտնի ռեփ կատարող Dr. Dre-ի և Ջիմմի Իովայնի կողմից: 2011թ.-ին HTC կորպորացիան 300 մլն դոլարով գնել է Beats Electronics-ի բաժնետոմսերի 50%-ը: HTC սմարթֆոնների բավական բարձր որակի ձայնային ապահովումը վերագրվում է Beats-ին: 2012թ.-ին Դրեն և Իովայնը HTC-ից հետ են գնում բաժնեմոսերի 25%-ը` 150 մլն դոլարով:

Լուրերի համաձայն Beats Electronics-ի համահիմնադիր-տնօրեն Ջիմմի Իովայնը աշխատանքի կանցնի Apple կորպորացիայում` որպես Թիմ Քուքի հատուկ խորհրդական:

Գործարքի մասին լուրերի հավաստիության մասին է վկայում նաև այն, որ Dr Dre-ն արդեն իրեն հռչակել է առաջին միլիարդատեր ռեփերը, և այդ մասին հայտարարել Youtube-ում տեղադրված տեսանյութում: