Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Facebook-ը գնել է Moves ֆիտնես հավելվածը
26/04/2014 18:04

Facebook-ը գնել է Moves ֆիտնես հավելվածը

Facebook-ը գնել է ֆիննական ProtoGeo ընկերությունը, որը զբաղվում է Moves ֆիտնես հավելվածի մշակմամբ: Այս մասին հայտարարվել է ընկերության պաշտոնական բլոգում: Ծրագրավորողների թիմը կտեղափոխվի Facebook, սակայն հավելվածը կշարունակի գործել սոցիալական ցանցից անկախ:

Moves-ը հանդիսանում է հավելված-քայլաչափ, որը, օգտագործելով սմարթֆոնի տվյալները, կազմում է օգտատիրոջ՝ ամբողջ օրվա ընթացքում անցած ճանապարհի քարտեզը: Moves-ը կարողանում է տարբերել, թե ինչպես է տեղաշարժվում օգտատերը (քայլք, հեծանիվ, մեքենա և այլն) և կարողանում է հաշվել քայլերի և այրված կալորիաների քանակը:

Ընկերության ներկայացուցիչները պարզաբանել են, որ հավելվածի տվյալներն ամբողջությամբ չեն ինտեգրվելու Facebook: Գործարքի արժեքի մասին մանրամասները չեն բացահայտվել: Հայտնի է, որ Moves հավելվածի ներբեռնեւմներն Android և iOS հարթակների համար գերազանցել են 4 միլիոնը: