Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը գործարկեց IP հեռուստատեսության ծառայությունը
17/04/2014 17:00

Beeline-ը գործարկեց IP հեռուստատեսության ծառայությունը

Beeline-ից տեղեկացնում են, որ ընկերությունը SPB TV ընկերության հետ համատեղ գործարկել է IPTV ծառայությունը։ Ծառայությունը հասանելի է Հայաստանի բոլոր քաղաքներում և 30–ից ավել փոքր բնակավայրերում։

Գործարկման առաջին փուլում բաժանորդներին հասանելի է հեռուստաընկերության ստանդարտ փաթեթը, որը ներառում է ավելի քան 50 տեղական և արտասահմանյան հեռուստաալիք։ Վիդեոազդանշանի որակը՝ SD և HD։ Մոտ ապագայում նախատեսվում է IPTV ծառայության սակագնային փաթեթների ընդլայնում և ալիքների քանակի ավելացում։ Հեռուստաալիքների ստանդարտ փաթեթի ամսեկան վարձը կազմում է 3000 դրամ։ Միանալիս բաժանորդին տրվում է հեռուստատեսային կցորդ։

«ԱրմենՏել» ընկերությունն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում ենթակառուցվածքների համաչափ զարգացմանը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Այս նպատակի իրականացման համար մենք շարունակաբար ներդրումներ ենք իրականացնում մարզային համայնքներում և գյուղերում, հստակ գիտակցելով, որ նեդրված գումարների վերադարձելիությունը ուշ է ապահովվում։ Սա մենք համարում ենք սոցիալապես պատասխանատու մոտեցում, որն իրականացվում է «Մենք աշխատում ենք կյանքն ավելի լավ դարձնելու» կարգախոսի ներքո։ Այս քայլով հերթական անգամ հաստատվում է «ԱրմենՏել» ընկերության առաջատարի դերը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում և այս քայլը նունպես հանդիսանում է կրկնօրինակման արժանի օրինակ։ Այսօր մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ Հայաստանի բնակչության մեծ մասին, որ արդեն հնարավորություն ունեն օգտվել Beeline IPTV ծառայությանից», – նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հայաստանում հեռուստատեսության ընդհանուր շուկան ամենազարգացածներից է ԱՊՀ երկրների շրջանում։ Մեր հետազոտությունների համաձայն, այստեղ առաջատարն է  IPTV–ի հատվածն, որին, 2013թ–ի գնհատմամբ, պատկանում է այս շուկայի գումարային մասնաբաժնի 91 տոկոսը։ Մեր տեխնոլոգիաները և փորձը թույլ են տալիս հուսալ, որ մենք կարող ենք արդյունավետորեն մրցակցել և առաջարկել Հայաստանի բնակչությանը որակյալ և բազմազան վիդեո բովանդակություն»,- ասաց SPB TV ընկերության Գլխավոր տնօրեն Կիրիլ Ֆիլիպովը։

Հեռուստատեսային կցորդը կարող է միանալ բաժանորդի ինտերնետ մոդեմին ցանցային մալուխով կամ Wi-FI փոխակերպիչի օգնությամբ։ Կցորդից ազդանշանը կարող է ստանալ հեռուստացույցը, որը ունի անալոգ կամ HDMI մուտք։ Անհրաժեշտության դեպքում հաճախորդին տրամադրվում է IPTV սարքավորումների և գծային մոնտաժի ծառայություն, որի արժեքն է 1700 դրամ

Նշենք, որ IPTV ծառայությունը հասանելի է Հայաստանի Beeline ֆիքսված կապի բաժանորդների գրեթե 80 տոկոսին։

IPTV ծառայության սակագների, ծածկույթի և հեռուստաալիքների ցանկի մասին  առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ,  զանգահարելով 8070 անվճար հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք։