Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը գնում է անօդաչու սարքերի արտադրությամբ զբաղվող Titan Aerospace ընկերությունը
16/04/2014 12:25

Google-ը գնում է անօդաչու սարքերի արտադրությամբ զբաղվող Titan Aerospace ընկերությունը

Google կորպորացիան գործարք է կնքել թռչող անօդաչու սարքեր արտադրող Titan Aerospace սթարթափի հետ, որը հիմնադրվել է 2012 թվականին Նյու-Մեքսիկոյում: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն բացահայտվել, սակայն հայտնի է, որ Titan Aerospace ընկերության 20 ինժեներից բաղկացած թիմն այսուհետ գլխավորելու է ճանաչված ինժեներ Վեռն Ռաբուռնը:

Այս ներդրումը կօգնի Google-ին ամրապնդել իր դիրքերը անլար ինտերնետ կապի տեխնոլոգիաների ոլորտում: Ընկերության հիմնախնդիրներից մեկը դառնալու է աշխարհի հեռավոր անկյուններում բնակվող օգտատերերին համացանցով ապահովելը:

Titan Aerospace-ի գլխավոր մշակումը արևային մարտկոցներով աշխտող թռչող սարքերն են, որոնք արտադրողների կողմից անվանվել են «մթնոլորտային արբանյակներ»: Դրանք կարողանում են հետևել եղանակին, կապի հնարավորություն ապահովել, ինչպես նաև նկարահանել երկրի մակերևույթը: