Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Արդյո՞ք Facebook-ը մտադիր է գնել Secret անանուն չաթը
07/04/2014 15:46

Արդյո՞ք Facebook-ը մտադիր է գնել Secret անանուն չաթը

Համացանցում լուրեր են պտտվում այն մասին, որ Ցուկերբերգը ոչ այնքան մեծ, սակայն բավականին թանկարժեք Secret սթարթափի հետ նոր ծառայության մշակման վերաբերյալ բանակցություններ է վարում: Կայքերից մեկում ասվում էր, որ գործարքի արժեքը կազմելու է 100 միլիոն ԱՄՆ դոլար, սակայն այդ լուրը հերքվեց վերջերս:

Facebook-ը հավելվածներում անանուն բաժանորդագրվելու արդեն երկու միջոց է բացահայտել, իսկ այժմ կարծես թե սկսում է ուսումնասիրել անանուն հաղորդագրությունների գաղափարը:

Հիշեցնենք, որ վերջին երեք ամսվա ընթացքում Facebook-ը գնեց WhatsApp հաղորդակցկան հարթակը, Oculus սթարթափն ու փորձում էր ձեռք բերել նաև Snapchat-ը: Հաշվի առնելով սոցցանցի բոլոր խոշոր գնումներն այս կարճ ժամանակահատվածում՝ կարելի է եզրակացնել, որ Ցուկերբերգը մտադիր է լսարանի շփումն ընդլայնելու համար օգտագործել հնարավոր բոլոր տարբերակները: