Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ցուկերբերգի աշխատավարձը կազմում է 1 ԱՄՆ դոլար
02/04/2014 10:15

Ցուկերբերգի աշխատավարձը կազմում է 1 ԱՄՆ դոլար

Facebook սոցիալական ցանցի հիմնադիրը՝ աշխարհի 22-րդ ամենահարուստ մարդը, 2013 թվականին ստացել է 1 ԱՄՆ դոլար աշխատավարձ: 2012 թվականին, ընկերության բաժնետոմսերը հանրային վաճառքի ներկայացնելուց հետո, Մարկ Ցուկերբերգը որոշեց հետևել տեխնոլոգիական մագնատների օրինակին, ովքեր հսկայական սեփական կապիտալ կուտակելուց հետո իրենք իրենց սիմվոլիկ աշխատավարձ էին սահմանում: Այս սովորույթը տարածում գտավ Apple ընկերության հիմնադիր Ստիվ Ջոբսի կողմից, իսկ նրան հետևեցին Google-ի համահիմնադիրներ Լարրի Փեյջն ու Սերգեյ Բրինը:

Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է գրեթե 27 միլիարդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարին նրա համար բավականին հաջողված էր, քանի որ նրա սեփական կապիտալը կրկնապատկվեց: Ընդ որում, 29-ամյա գործարարն իր միջոցները ծախսել է նաև սոցիալական նախագծերի վրա, որոնցից մեկը համացանցն ամբողջ աշխարհում տարածելու նպատակով ստեղծված internet.org նախագիծն է:

Բացի 1 ԱՄՆ դոլար աշխատավարձից, ընկերությունը հոգացել է նաև մասնավոր ինքնաթիռով Ցուկերբերգի կատարած թռիչքների հետ կապված բոլոր ծախսերը, որոնք անցյալ տարի կազմել են 653 165 ԱՄՆ դոլար, այնինչ 2012 թվականին այդ ծախսերը զգալիորեն ավելի շատ էին և կազմում էին 1,99 միլիոն ԱՄՆ դոլար:

2013 թվականին Ցուկերբերգը, վաճառելով իր ընկերության 41,4 միլիոն բաժնետոմս, 2,3 միլիարդ ԱՄՆ դոլար աշխատեց, որի հիմնական մասը, սակայն, ուղղվեց հարկերի մարմանը: