Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook-ը 2 մլրդ դոլարով գնել է վիրտուալ իրականությամբ զբաղվող Oculus VR ընկերությունը
26/03/2014 11:44

Facebook-ը 2 մլրդ դոլարով գնել է վիրտուալ իրականությամբ զբաղվող Oculus VR ընկերությունը

Այսօր գիշեր հայտնի է դարձել, որ Facebook-ը 2 միլիարդ դոլարով գնել է վիրտուալ իրականության ծրագրավորմամբ և սարքերի ստեղծմամբ զբաղվող Oculus VR ընկերությունը: Սա վերջին տարում Facebook-ի երրորդ միլիարդանոց ձեռբերումն է: Հիշեցնենք, որ Facebook-ը 1 միլիարդ դոլարով գնեց Instagram-ը և 19 միլիարդով` WhatsApp-ը: Այս գործարքը իսկական անակնկալ էր շատ ու շատ մասնագետների և փորձագետների համար:

Մարկ Ցուկերբերգը նշել է, որ ձեռք բերելով Oculus VR-ը, Facebook-ը ցանկանում է պատրաստ լինել նրան, որ ապագայում մարդիկ անցնելու են շփման վիրտուալ իրականության մեջ:

Գործարքի սխեման հետևյալն է` 2 միլիարդից 400 միլիոն դոլարը վճարվում է կանխիկ, 1.3 միլիարդ դոլարը` Facebook-ի 23.1 միլիոն սովորական բաժնետոմսերով ևս 300 միլիոն ԱՄՆ դոլար կվճարվի, եթե Oculus VR-ը հասնի որոշակի ֆինանսական ցուցանիշների:

Հետաքրքիր է, որ 2012թ.-ին ստեղծված Oculus VR-ն, իր առաջին վիրտուալ իրականության սարքի գումարը հավաքել է Kickstarter-ի միջոցով: Ընկերության առաջին վաճառվող սարքավորումը պետք է դառնա Oculus Rift սաղավարտը, որը կարժենա 350 ԱՄՆ դոլար: