Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Disney-ը 500 միլիոն ԱՄՆ դոլարով գնում է YouTube-ալիքների Maker Studios ցանցը
26/03/2014 10:50

Disney-ը 500 միլիոն ԱՄՆ դոլարով գնում է YouTube-ալիքների Maker Studios ցանցը

Disney կորպորացիան հայտարարել է, որ 500 միլիոն ԱՄՆ դոլարով YouTube-ից գնել է Maker Studios ցանցը: Գործարքի մասին լուրերն առաջին անգամ սկսեցին տարածվել մարտի 11-ից: Disney-ի Գլխավոր տնօրեն Ռոբերտ Իգերը կարծում է, որ ինտերնետ-վիդեո ֆորմատը կարող է բավականին շահութաբեր լինել: Այն կօգնի Disney-ին նվաճել նաև դեռահասների լսարանը:

Վերջինիս են պատկանում YouTube-ի ավելի քան 70 ալիք, սակայն դրանց մեծամասնությունը գովազդային են: Maker Studios-ի հետ համագործակցությունն անկասկած կնպաստի շուկայում ավելի արդյունավետ աշխատանքին: Disney-ի փոխտնօրեն Կևին Մայերը նշել է, որ Maker Studios-ը պահպանելու է իր նախկին բավանդակությունն ու դրան ավելանալու են նաև նոր նախագծեր:

Ներկայումս Maker Studios-ն աճել և վերածվել է հսկայական բիզնեսի: Ցանցը հազարավոր գործընկերներ ունի, ովքեր իրենց հերթին ունեն միլիոնավոր հետևորդներ: Ցանցում տեղադրված տեսանյութերն ամսական ավելի քան 5,5 միլիարդ դիտում են գրանցում:

Նախկինում ընկերությունը ներգրավել է 66 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են` Astro-ն, Downey Ventures-ը, Lakestar-ը, SingTel Innov8-ը և այլն:

Նշենք, որ գործարքի գինը 300 միլիոն ԱՄՆ դոլարով գերազանցել է ընկերության իրական արժեքը: Maker-ը YouTube-ի միակ բազմաալիք ցանցը չէ, սակայն ամենամեծերից մեկն է, այդ իսկ պատճառով այս գործարքը կարող է նպաստել նման միավորումների քանակի կտրուկ աճին: