Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Lenovo-ն 100 միլիոն ԱՄՆ դոլարի արտոնագրային փաթեթ է գնել Unwired Planet-ից
24/03/2014 20:20

Lenovo-ն 100 միլիոն ԱՄՆ դոլարի արտոնագրային փաթեթ է գնել Unwired Planet-ից

Lenovo-ն 100 միլիոն ԱՄՆ դոլարի արտոնագրային փաթեթ է գնել ամերիկյան Unwired Planet բջջային կապի տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող ընկերությունից:

Գործակալության տվյալներով փաթեթն ընդգրկում է արտոնագրերի 21 խումբ, այդ թվում` 3G, LTE և այլ բջջային տեխնոլոգիաներին վերաբերող արտոնագրեր: Ընկերությունների միջև կնքված համաձայնագրի պայմաններով Lenovo-ն ստանում է նաև Unwired Planet ընկերության արտոնագրային պորտֆելի մի քանի տարվա լիցենզիա: Այն ներառում է մոտ 2500 գործող արտոնագրեր: Գործարքի մասին հայտնելուց հետո Unwired Planet-ի բաժնետոմսերի գինն աճեց 83%-ով:

Ավելի վաղ Lenovo ընկերությունը գործարք էր կնքել նաև Google-ի հետ, համաձայն որի Lenovo-ն 2,91 միլիարդ ԱՄՆ դոլարով գնեց սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող Motorola Mobility բաժինը`ցանկանալով ավելի բարձր դիրքեր գրավել բջջային սարքավորումների համաշխարհային շուկայում: Ընկերության ֆինանսական հաշվետվության տվյալներով 2013 թվականի երրորդ եռամսյակում Lenovo սմարթֆոնների և պլանշետների վաճառքի ծավալներն ավելացել են մոտ 73%-ով և կազմել 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար: