Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
HTC ընկերության շահույթը նվազել է 25.29%-ով
06/03/2014 13:34

HTC ընկերության շահույթը նվազել է 25.29%-ով

HTC ընկերության ֆինանսական նոր հաշվետվության արդյունքները խոսում են այն մասին, ընկերության ճգնաժամը շարունակվում է:

2014 թվականի փետրվար ամսվա տվյալներով HTC ընկերության ընդհանուր շահույթը կազմել է 238 միլիոն ԱՄՆ դոլար, որը, պարզվում է, 25,29%-ով քիչ է հունվար ամսվա շահույթից և 36,45%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:

Այս իրավիճակում կասկածի տակ է դրվում 2014 թվականի առաջին եռամսյակի սպասված շահույթը, որը կազմում է 1,127 միլիարդ ԱՄՆ դոլար, քանի որ այս ցուցանիշին հասնելու համար մարտ ամսվա շահույթը պետք է կազմի առնվազն 564,6 միլիոն դոլար, ինչը ներկա պահին անհասանելի է թվում ընկերությանը:

Այդուհանդերձ, մարտի 25-ին HTC-ն պատրաստվում է ներկայացնել իր նոր սմարթֆոնը և գուցե հենց այն էլ հնարավորություն կստեղծի բարելավելու ընկերության ֆինանսական դրությունը: