374
21
2808
WhatsApp-ը վաճառվել է Facebook-ին. գործարքի արժեքն է 19 մլրդ դոլար

WhatsApp-ը վաճառվել է Facebook-ին. գործարքի արժեքն է 19 մլրդ դոլար

2009թ.-ի ամռանը, 11 տարի Yahoo-ում աշխատելուց հետո, ինժեներ Բրայան Աքթոնը փորձում էր նոր աշխատանք գտնել: Նա մերժում է ստանում և Twitter-ում, և Facebook-ում: Facebook-ում աշխատանքի անցնելու անհաջող փորձից հետո Աքթոնն իր twitter-ում գրում է. «Facebook turned me down. It was a great opportunity to connect with some fantastic people. Looking forward to life's next adventure.» - Ֆէյսբուքում ինձ մերժեցին, սա լավ հնարավորություն էր աշխատելու մի շարք վառ անհատականությունների հետ: Նայում եմ առաջ` դեպի նոր արկածներ: (Նկարում Բրայան Աքթոնը ձախից է)

Ինչպես ցույց տվեց ժամանակը, Աքթոնի նոր «արկածի» անունը WhatsApp էր, հաղորդագրությունների փոխանակման համակարգ, որը դարձել է շատերի սմարթֆոնների անբաժանելի մասը:

Այսօր գիշեր հայտարարվել է, որ չորս և կես տարի առաջ Facebook-ի կողմից մերժված Աքթոնը 19 միլիարդ դոլարով WhatsApp հարթակը վաճառել է Facebook-ին:

Ինչպես գրում է «Բիզնես 24»-ը, 19 միլիարդից 16 միլիարդ դոլարը (12 միլիարդ կանխիկ, 4 միլիարդ դոլար Facebook-ի բաժնետոմսեր) WhatsApp-ը ձեռք բերելու գումարն է, իսկ մնացած 3 միլիարդ դոլարն ուղղվելու է WhatsApp-ի աշխատակիցների խրախուսմանը:

Facebook-ի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ WhatsApp-ն ունի ամսական 450 միլիոն ակտիվ հաճախորդ, որոնցից 70%-ն ամեն օր օգտագործում է համակարգը: Ամեն օր WhatsApp-ի օգտագործողների թիվն ավելանում է 1 միլիոնով:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նշել է, որ WhatApps-ի դեպքում իրենք կարևորելու են աճը, ոչ թե շահույթ ստանալը:

Կարճ հասցե: geek.am/u/3285.html
Twitter Yahoo WhatsApp Հաղորդագրությունների փոխանակում Հեռահաղորդակցություն Բրայան Աքթոն Facebook Twitter Smartphones

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2523 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ավարտվել է Արմենպրեսի ֆոտոարխիվի թվով 10 000 լուսանկարի թվայնացումը

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոարխիվի թվով 10 հազար լուսանկարի թվայնացման ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram