Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Բրազիլիայում բացվել է առաջին Apple Store-ը
18/02/2014 15:23

Բրազիլիայում բացվել է առաջին Apple Store-ը

Անցյալ հանգստյան օրերին արևային Բրազիլիայում Apple ընկերության սարքավորումների սիրահարների համար նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել`բացվել է երկրում առաջին Apple Store-ը: Խանութի բացումը մարդկանց մի հսկայական ամբոխ էր հավաքել, որոնց չէին վախեցնում նույնիսկ այլ երկրների հետ համեմատած բավականին բարձր գները:

Առաջին Apple Store-ը Բրազիլիայում իր դռները բացեց Ռիո դե Ժանեյրոյում: Apple-ի սարքավորումներ ձեռք բերելու նպատակով մարդիկ հերթ էին կանգնել դեռևս հիգշաբթի գիշերվանից: Apple Store-ի բացումը Ռիոյում ընդհանուր մոտ 1700 մարդ էր հավաքել:

Հետաքրքիր է նշել, որ բրազիլական Apple Store-ի ներքին կառուցվածքը տարբերվում է ընկերության մնացած խանութների ստանդարտ կառուցվածքից: Խանութը բաժանված է երկու հատվածների, որոնցից մեկում տեղի է ունենում սարքավորումների ցուցադրությունը, իսկ մյուսում վաճառվում, ինչպես նաև ցուցադրվում են աքսեսուարները:

Ինչ վերաբերում է գներին, բրազիլական Apple պաշտոնական խանութում դրանք ամենաբարձրներից են համարվում ողջ աշխարհի մասշտաբներով: Օրինակ, iPhone-ի` Բրազիլիա ներմուծման սակագինը հասնում է մինչև 80%-ի և հենց այդքան էլ iPhone-ն ավելի թանկ է Բրազիլիայում, քան ԱՄՆ-ում: 16 Գբ հիշողությամբ iPhone 5s գնելու համար Բրազիլիայում անհրաժեշտ է վճարել 1174 ԱՄՆ դոլար, այնինչ Apple-ի հայրենիքում այդ նույն սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել ընդամենը 649 ԱՄՆ դոլարով:

Գնային այս նույն խնդիրներն առկա են նաև Լատինական Ամերիկայի մյուս երկրներում, սակայն ընկկերությունը չի կորցնում իր լավատեսությունն ու խոստանում է, որ Ռիոյի նորաբաց Apple Store-ը տարածքի ապագա խանութների ցանցի սկիզբն է հադիսանալու: