Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
L'Oreal-ը պատրաստվում է գնել Nestle ընկերության բաժնետոմսերի 8%-ը
12/02/2014 09:05

L'Oreal-ը պատրաստվում է գնել Nestle ընկերության բաժնետոմսերի 8%-ը

Ֆրանսիական L'Oreal և շվեյցարական Nestle ընկերությունների տնօրենների խորհուրդներն արդեն հավանություն են տվել մի գործարքի, ըստ որի L'Oreal-ը Nestle-ից կգնի իր 48,5 մլն բաժնետոմսերը կամ էլ վերջինիս կանոնադրական կապիտալի 8%-ը:

Բաժնետոմսերի հետգնումը L’Oreal-ը մասնակի կիրագործի Nestle-ի հետ համատեղ ձեռնարկության՝ շվեյցարական մաշկի խնամքի Galderma միջոցներ արտադրող ընկերության բաժնետոմսերի 50%-ից հրաժարվելով, որի դիմաց Nestle-ն L’Oreal-ին 21,2 մլն բաժնետոմս կտա:

Մնացած 27,3 մլն բաժնետոմսերը ֆրանսիական ընկերությունը կվճարի 3,4 մլրդ եվրո դրամական միջոցներով: Գործարքի արդյունքում  L’Oreal-ում  Nestle-ի բաժնեմասը 29,4% -ից կկրճատվի 23,29%-ի, իսկ Բեթանկուր-Մայերի ընտանիքի բաժնեմասը 30,6%-ից կհասնի 33,31%: