Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ն ընդլայնում է թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների հասանելիությունը
09/12/2013 14:01

Beeline-ն ընդլայնում է թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների հասանելիությունը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանի Վահան գյուղի ֆիքսված հեռախոսային ցանցի ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին:

Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կվերակառուցվեն մայրուղային գծերը, կտեղադրվեն օպտիկամանրաթելային մալուխներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիցվեն նոր թվային կայանին։

Թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչև դեկտեմբերի 18-ը,  Վահան գյուղի բնակիչներին հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի և ADSL2+ տեխնոլոգիաներով լայնաշերտ ինտերնետի ծառայությունները:

«ԱրմենՏել» ընկերությունը իրականացնում է թվայնացման աշխատանքներ ողջ ՀՀ տարածքում։

Ավելի վաղ, հոկտեմբեր ամսին թվայանցվել էր Արարատի մարզի Ուրցաձոր գյուղը։

Ընկերության բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ-ը, իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 3500 կմ-ը: